Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության վերսկումը վատագույն ուղին է, որը ոչ ոքի հարկավոր չէ![]() 27 սեպտեմբերի 2013 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում լարվածության վերաբերյալ: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը ասել է «Ամերիկայի ձայնի» հայկական բաժնին տված հարցազրույցում: «ԵԱՀԿ շրջանակներում ես հնարավորություն ունեցա այցելելու շփման գիծ: Շփման գծում լարվածություն կա: Կարծում եմ, որ աշխատանքը կայանում է նրանում, որ կանխենք ռազմական գործողությունների ակտիվությունը: Այստեղ անընդհատ միջադեպեր են տեղի ունենում և մարդիկ են զոհվում»,-ասել է Ուորլիքը: Համանախագահը, խոսելով տարածաշրջան այցի մասին, նշել է, որ որոշել է համակողմանիորեն ուսումնասիրել իրավիճակը տեղում: Ըստ Ուորլիքի, բոլոր կողմերը կցանկանային, որ ղարաբաղյան կարգավորումը խաղաղ լիներ և ոչ ոք չէր ցանկանա, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: «Ղարաբաղյան հակամարտության վերսկումը վատագույն ուղին է, որը ոչ ոքի հարկավոր չէ: Ես մտադիր եմ աշխատել բոլոր կողմերի հետ կառուցողական ճանապարհ գտնելու համար, որը կայուն հրադադարի կբերի»,-ասել է Ուորլիքը: Ըստ ամերիկացի համանախագահի, բոլոր կողմերը պետք է պատրաստեն բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: «Բոլոր կողմերը ոչ միայն պետք է աշխատեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլ նաև պետք է իրազեկեն բնակչությանն այն ուղիների մասին, որոնք կհանգեցնեն կայուն հրադադարի ու բարեկեցության»,-ասել է համանախագահը: Ըստ Ուորլիքի, առաջ գնալու համար կարևոր է կողմերի քաղաքական կամքը: «Դա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է գնան փոխզիջման»,-ասել է համանախագահը: Ըստ նրա, հակամարտության ակտիվացումը չի բխում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի շահերից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |