ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հետաձգել է նոր բյուջեի քննարկումը![]() 16 հոկտեմբերի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներից մեկը հայտարարել է դաշնային բյուջեի հանրապետական պլանի քննարկման հետաձգման մասին: Հավանաբար, Հանրապետական կուսակցությանը չի հաջողվի ապահովել քվեների անհրաժեշտ քանակը, հայտնում է Fox News-ը: Կարևորագույն գործոններից մեկը Heritage Action կոնսերվատիվ խմբի ելույթն էր քննարկման ներկայացված ծրագրի դեմ: Սկզբնական քվեարկությունը նախատեսվում էր անցկացնել հոկտեմբերի 15-ի երեկոյան: Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ հանրապետականները, որոնք վերահսկում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, մտադիր են հոկտեմբերի 15-ի երեկոյան քվեարկություն անցկացնել կառավարության աշխատանքի վերսկսման սեփական ծրագրի վերաբերյալ՝ հոկտեմբերի 17-ի դեֆոլտից խուսափելու համար, ժողովրդավարներից Սենատում բյուջեի վերաբերյալ համաձայնության մասին նորությունների սպասելով: Ներկայացուցիչների պալատի ջանքերը բարդացնում են բյուջետային փակուղին, քանի որ Սենատը վերահսկող ժողովրդավարները համաձայն չեն հանրապետականների պլանների հետ, հայտնում է ՌԲԿ-ն: Դրանք ներառում եմ ԱՄՆ կառավարության կարճատև ֆինանսավորումը՝ մինչև դեկտեմբերի 1-ը, պետական շեմի բարձրացումը մինչև 2014 թ. փետրվարի 7-ը և սուբսիդավորման վերացումը, որոնք թույլ են տալիս Կոնգրեսի անդամներին, նրանց անձնակազմին և նախագահի վարչակազմի աշխատակազմին ձեռք բերել բժշկական առողջապահական ապահովագրություն: Միաժամանակ միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը հաստատել է ԱՄՆ վարկանիշը ААА մակարդակով «բացասական կանխատեսմամբ» և հնարավոր վերանայման առումով դեպի նվազում՝ հայտարարելով, որ փակուղային իրավիճակը բանակցություններում կարող է նվազեցնել երկրի կառավարական ու քաղաքական ինստիտուտների արդյունավետությունը, հայտնում է Associated Press-ը: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |