Ժնևում, չնայած Թուրքիայի հակազդեցությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի 1 նոյեմբերի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ժնևի քաղաքապետարանը վճռական է տրամադրված Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման հարցում, գրում է Time turk-ը: «Հիշատակի լուսատուներ» անվանումով հուշարձանի կառուցման մասին որոշումն ընդունվել է 2011 թվականին, հուշարձանի հեղինակն է Մելիք Օհանյանը: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք չէ դիտարկել հուշարձանը որպես «մի երկրի դատապարտում»: Ըստ Ազնավուրի, հուշարձանը նվիրված է լինելու Ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին: Նախագիծը վերահսկող Ժնևի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամի Քանահանը մամլո ասուլիսում նշել է, որ հուշարձանի վրա չի լինելու ցեղասպանություն բառը: Սակայն այս հայտարարություններից հետո հասկանալի է, որ այս ամենը պետք է մտահոգի Թուրքիային, գրում է աղբյուրը: Շվեյցարիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է թուրքական Cihan գործակալությանը, որ իրենք ի զորու չեն կանխելու ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցումը: «Մենք գիտենք, թե որքան ցավոտ հարց է դա Թուրքիայի համար: Կապի մեջ մնալով երկու կողմերի հետ՝ մենք աշխատում ենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |