Ի՞նչ անակնկալ է Թուրքիան պատրաստում Հայաստանին. սահմանի բացո՞ւմ

Ի՞նչ անակնկալ է Թուրքիան պատրաստում Հայաստանին. սահմանի բացո՞ւմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովում ելույթում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը:

Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» թերթը, ընդդիմադիր Ազգայնական կուսակցության շարժման անդամ, պատգամավոր Սինան Օհանը դիմել է նախարարին հարցով, թե արդյոք աշխատանքները հայ-թուրքական սահմանին Իգդիրում և երկաթուղու վրա վկայում են, որ սահմանը բացման են պատրաստում:

Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է հայ-թուրքական սահմանին տարվող աշխատանքների մասին տեղեկությունները՝ նշելով, որ պատրաստվում են սահմանը բացել 2015 թվականի շեմին:

Բացի այդ նախարարը նշել է, որ մոտ ապագայում այցելելու է Ադրբեջան, և եթե հաջողվի Բաքվին համոզել բացել սահմանը, ապա նրանք կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:

Միևնույն ժամանակ Դավութօղլուն կրկին շաղկապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Ղարաբաղի խնդրին, նշելով՝ «Եթե Հայաստանը դուրս բերի զորքերը Ղարաբաղից, կբացենք և հայ-թուրքական սահմանը, և երկաթուղին», հայտնում է Panorama.am-ը:

1993 թ. Թուրքիան միակողմանի կարգով փակեց հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես դա պատճառաբանելով «ադրբեջանական շրջանների օկուպացիայով հայկական զորքերի կողմից»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---