Ֆրանսիայում հեռախոսամարաթոնի արդյունքում 1,460 մլն եվրո է հավաքվել

Ֆրանսիայում հեռախոսամարաթոնի արդյունքում 1,460 մլն եվրո է հավաքվել

PanARMENIAN.Net - Չնայած եվրոպական երկրներում, եև մասնավորապես Ֆրանսիայում առկա ճգնաժամին, հայ համայնքն արձագանքեց հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի և դերասանուհի Արիան Ասկարիի ուղերձին: Ինչպես հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, 4 օր տևած ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է 1,460 մլն եվրո, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2012 թվականին: Հավաքված միջոցները կուղղվեն դեպի Ղարաբաղի նոր ճանապարհի կառուցմանն ու Սիրիայի հայկական դպրոցների վերականգնմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...): Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում: 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է:

Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլոք: Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով: Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը («Գորիս- Ստեփանակերտ», Արցախում` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղիները և այլն): Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ: Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր:

Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից: 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---