«Առեկսիբանկ-Գազպրոմբանկի Խումբ»-ն ամանօրյա տոներին ընդառաջ նվազեցրել է Habib Bank LTD չեկերի արժեքը

«Առեկսիբանկ-Գազպրոմբանկի Խումբ»-ն  ամանօրյա տոներին ընդառաջ նվազեցրել է Habib Bank LTD չեկերի արժեքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ մոտ երկու անգամ նվազեցրել է Habib Bank LTD (ՄԱԷ)-ի կողմից թողարկված չեկերի տրամադրման միջնորդավճարը: Այժմ մեկ չեկի արժեքը գործող 7000 ՀՀ դրամի փոխարեն կազմում է 4000 ՀՀ դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Հիշեցնում ենք, որ «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներն և զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն ձեռք բերել Habib Bank LTD-ի կողմից «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ»ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկայինչեկեր: Չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 ԱՄՆ դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք AED: Չեկատերը չեկի գումարը կարող է կանխիկացնել Habib Bank LTD-ի բոլոր մասնաճյուղերում առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև ձեռք բերել ԱՄՆ Deutsche Bank Trust Company Americas-ի կողմից «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ անունով թողարկված ԱՄՆ դոլարով բանկային չեկեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---