Վարկանիշ. Հայաստանն ԱՊՀ ամենաքիչ կոռումպացված երկիրն է

Վարկանիշ. Հայաստանն ԱՊՀ ամենաքիչ կոռումպացված երկիրն է

PanARMENIAN.Net - Միջազգային Transparency International ոչ կոմերցիոն կազմակերպությունը ներկայացրել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» ամենամյա հերթական վարկանիշը: Ըստ կոռուպցիայի տարածման աստիճանի, վարկանիշում 2013-ին ընդգրկվել է 177 երկիր: Վարկանիշը կազմվել է հարցումների, փորձագետների հարցազրույցների, տարբեր կազմակերպությունների տեղեկությունների վրա:

Ըստ վարկանիշի, Հայաստանը, գրավելով 94-րդ տեղը, Մոլդովայի (102) ու Բելառուսի (123) հետ մեկտեղ նվազ կոռումպացված երկիրն է ԱՊՀ-ում: Ռուսաստանը Transparency International-ում զբաղեցրել է 127-րդ տեղը 28 միավորով և Ադրբեջանի, Գամբիայի, Լիբանանի, Մադագասկարի, Նիկարագուայի, Պակիստանի հետ մեկտեղ նույն շարքում է:

Ամենակաշառակեր պաշտոնյաներ են ճանաչվել Սոմալիի, Աֆղանստանի ու Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները: Այդ երկրները CPI-ում զբաղերցել են վերջին տեղերը 8 միավորով: Բացի այդ, վարկանիշի ստորին հորիզոնականներում են նաև Հաիթին, Սիրիան, Լիբիան, ինչպես նաև Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, հայտնում է snob.ru-ն:

Կաշառակերության դրսևորումներն ամենաքիչն են Դանիայում ու Նոր Զելանդիայում, որոնք 100-ից 91 միավոր են հավաքել: Առաջատարների եռյակում է նաև Ֆինլանդիան 89 միավորով: Բարվոք է վիճակը նաև Շվեդիայում ու Նորվեգիայում:

Ամենալուրջ խնդիրները կոռուպցիայի հետ կապված արձանագրվել են Աֆղանստանում, Սոմալիում ու Կորեայում: ԱՊՀ-ում ամենաքիչ կոռումպացված երկրներն են Հայաստանը, Մոլդովան ու Բելառուսը: Ընդհանուր առմամբ կոռուպցիայի հետ խնդիրներ ունեն գրեթե 70 երկրներ:

Օրերս, ինչպես հայտնում է Newsru.co.il-ն, Gallup ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները, որի նպատակն է. որոշել, թե մոլորակի 143 երկրներից որի քաղաքացիներն են տառապել 2012 թվականին: Երրորդ տարին անընդմեջ տխուր առաջնությունն այդ հարցման արդյունքում պատկանում է Բուլղարիային, որի քաղաքացիների 39 տոկոսը համարում է իր կյանքը բավականին վատ, որպեսզի դա «տառապանք» անվանեն: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 37 տոկոսով:

Թոփ-10-ում են նաև Կամբոջան՝ 34 տոկոս, Հաիթին՝ 32 տոկոս, Հունգարիան՝ 32 տոկոս, Մադագասկարը՝ 31 տոկոս, Մակեդոնիան՝ 31 տոկոս, Իրանը՝ 31 տոկոս, Սիրիան՝ 29 տոկոս, Աֆղանստանը՝ 29 տոկոս:

Մյուսներից պակաս տառապող երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան 1 տոկոսով, Քաթարը՝ 1 տոկոսով, Շվեդիան՝ 1 տոկոսով, Նորվեգիան՝ 1 տոկոսով, ԱՄԷ-ն՝ 2 տոկոսով, Շվեյցարիան՝ 2 տոկոսով, Սոմալիլենդը, որը չճանաչված ինքնահռչակ պետություն է Սոմալիի հյուսիսում՝ 2 տոկոսով, Վենեսուելան՝ 2 տոկոսով, Ավստրալիան՝ 2 տոկոսով, Կանադան՝ 2 տոկոսով:

Gallup-ի սոցիոլոգները հարցման մասնակիցներին պայմանականորեն բաժանել են երեք կատեգորիայի՝ «բարգավաճում», «պայքար», «տառապանք», ըստ նրանց հավաքած միավորների 10-բալանոց սանդղակում, որով նրանք գնահատել են իրենց ապագան:

0-4 դիապազոնի պատասխանները գնահատվում են որպես «տառապանք», նույնիսկ եթե հարցման մասնակիցը չի օգտագործել այդ բառը: 143 երկրներից 20-ի չափահաս բնակչության մոտ մեկ քառորդը տառապում է ըստ այդ սանդղակի: Այդ երկրները գտնվում են մոլորակի տարբեր ծայրերում, և ընդգրկում են նաև ճգնաժամից տառապող Եվրոպայի վեց երկրներ:

Թեև, անշուշտ, այդ ցուցանիշով առաջատարը հարավասիական տարածաշրջանն է, որտեղ տառապում է չափահաս բնակչության 24 տոկոսը, հաջորդում է Բալկանյան թերակղզին՝ 21 տոկոսով, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան:

Ինչպես և սպասվում էր, առավել երջանիկ են հարուստ երկրները, ինչպես նաև ի զարմանս սոցիոլոգների, Թաիլանդը, Վենեսուելան, Նիգերիան, Սոմալին ու Լիբիան, որոնք համարվում են «զարգացող»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---