Հայ և թուրք դերասանները 43-ժամյա ձեռքսեղմումով համաշխարհային ռեկորդ են սահմանել

Հայ և թուրք դերասանները 43-ժամյա ձեռքսեղմումով համաշխարհային ռեկորդ են սահմանել

PanARMENIAN.Net - Նախօրեին Թբիլիսիում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար ձեռքսեղմումը: 43 ժամ իրար ձեռք են սեղմել Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի խամաճիկների թատրոնի դերասան Հովհաննես Աջինյանն ու նրա թուրք գործընկեր Դենիս Բարիշը թուրքական Մերսին քաղաքից, հայտնում է «Գրուզիա օնլայն» պորտալը:

The Longest Handshake ակցիան, որը կոչված է ընդգծելու նորմալ մարդկային հարաբերությունների հնարավորությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև, անցել է հայ և թուրք գործարարների ու մշակույթի ներկայացուցիչների նախաձեռնությամբ և TANGO Network (Turkish and Armenian NGO’s Network) աջակցությամբ, որը միավորում է հայկական և թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները:

Ամբողջ միջոցառումն ուղիղ հեռարձակվել է ինտերնետով: Տեսագրում էին նաև տեսախցիկները: Այժմ կազմակերպիչները հայտ են ներկայացնելու Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու համար: Նախորդ ձեռքսեղմումը, որը գրանցվել էր Նյու Յորքում 2011 թվականին, տևել է 25 րոպեով պակաս: Ռեկորդը հաստատել են Նեպալի երկու քաղաքացիներ, նրանց ձեռքսեղմումը տևել էր 42 ժամ 35 րոպե, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև մինչ օրս բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Հիմնական խոչընդոտը 1915 թվականի իրադարձություններն են Օսմանյան Թուրքիայում, երբ 1,5 հայ ոչնչացվեց: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի մի շարք պետություններ, սակայն Թուրքիան այն ուրանում է:

Իր հերթին Անկարան պահանջում է լուծել ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա:

Photo: Hurriyet Daily News
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---