Le Monde. Ֆրանսիայում նորից կքննարկեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը18 դեկտեմբերի 2013 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի օրենսդիրներին: Հղում անելով ֆրանսիական Le Monde պարբերականին, «Ազատություն ռադիոկայանը» գրում է, որ օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի չորս ամիս անց` նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցին: Պարբերականը հավելում է, որ նման ժամանակացույցը թույլ կտա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հաստատել օրինագիծը: Դիվանագիտական նկատառումներով որևէ պաշտոնական հայտարարություն այդ առթիվ չի արվելու մինչև գալիք տարվա հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցը: 2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական էր ճանաչել: Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորն արդեն երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան էր ներկայացրել Ցեղասխանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Մայիս մասնակցելով Եվրախորհրդարանի «Հայոց ցեղասպանությունը. ազգերի հաշտության կամուրջը» թեմայով գիտաժողովին, Բուայեն նշել էր, որ Ֆրանսիան պարտավոր է բարձրաձայնել Մարդու իրավունքների պաշտպանության ու հիմնական ազատության մասին կոնվենցիայի պահպանմանը: Photo: Tangui Morlier Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |