Լույս է տեսել Հայոց ցեղասպանության տարիների Գերմանիայի արխիվների անգլերեն հրատարակությունը

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության տարիների Գերմանիայի արխիվների անգլերեն հրատարակությունը

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանությունն է հրատարակել Berghahn Books-ը: Գիրքը լույս է տեսել Վոլֆգանգ Գուստի խմբագրությամբ: Այնտեղ զետեղված են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու ղեկույցներ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված գերմանացի հյուպատոսներից՝ հասցեագրված Գերմանիայի ԱԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրված են Հայոց ցեղասպանության ահասարսուռ տեսարանները: Փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի մտադրությունների և գերմանական կառավարության պաշտոնական համաձայնությունն ու մեղսակցությունը կայսրության հայ բնակչությանը բնաջնջելու հարցում:

Այդ փաստաթղթերի բացառաիկ կարևորությունт ընդգծում է փաստը, որ միայն գերմանացի պաշտոնյաներն ու զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին աշխարհամարտի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից: Ամերիկացիներից բացի, որոնք մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք էին, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները Բաղդադի երկաթուղու ներկայացուցչությունից կամ աշխատակիցների թվից, ցեղասպանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ գերմանացի պաշտոնյաները պարտավորված էին համարում իրենց բարոյական և քաղաքական պատճառներով հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:

Վոլֆգանգ Գուստը գրում է. «Շոկի մեջ էի, երբ տեսա, թե գերմանացիներն ինչ մեծ դեր են ունեցել Եվրոպայի ծայրամասում զանգվածային սպանության գործում: Գերմանիան չէր նախաձեռնել այդ ցեղասպանությունը, բայց երիտթուրքերի ամենամերձավոր դաշնակիցն էր և կապված էր պաշտոնական ռազմական դաշինքով: Մի՞թե նացիստները չպատճենեցին հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի մեթոդները»:

Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Փոլ Վոլֆ Մեթերնիխը գրել է կայսերական կանցլեր Տեոբալդ ֆոն Բետման-Գոլվեյգին Բեռլին 1915 թվականի դեկտեմբերի 7-ին. «…Հայերի հալածանքների դեմ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մամուլում և դա կլինի թուրքերի հետ գործակցության վերջը: Ինչ էլ նրանք արած լինեն, կապված է մեզ հետ՝ մեր խորհրդականների, թնդանոթների, փողերի… Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար հետևանքներով կվախեցնենք թուրքական կառավարությանը: Եթե ռազմական նկատառումներով չենք համարձակվում դիմակայել նրանց ավելի կոշտ դիրքերից, ապա այլ ընտրություն չենք ունենա, քան… կողքից հետևել, թե ինչպես է դաշնակիցը շարունակում կոտորածը»:

Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի նման հանրային պարսավանքը նմանը չէր ունենա պատմության մեջ: Միակ նպատակն է որպես դաշնակից մեր կողքին պահել Թուրքիայինմինչև պատերազմի վերջը, անկախ նրանից՝ դրա հետևանքով հայեր կզոհվեն, թե՝ ոչ»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---