Առաջիկա կես տարում ԵՄ-ին Արևելյան գործընկերությունն առանձնապես չի հետաքրքրի10 հունվարի 2014 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի նախագահության ժամանակ Եվրամիությունը կկենտրոնանա հարավային ուղղության վրա: Հունաստանը ստանձնեց նախագահությունը ընթացիկ տարվա հունվարից: 2014 թվականի երկրորդ կեսին նրան կփոխարինի Իտալիան: Հունաստանը մտադիր է փոխել Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղվածությունն արևելքից դեպի հարավ, հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը: Հունվարի 8-ին Հունաստանը ստանձնեց իր պարտավորությունները կես տարով: Հունաստանն արդեն հինգերորդ անգամ է նախագահում Եվրամիությունում: Նրա գերակայությունները վեցամսյա նախագահության ընթացքում կլինեն տնտեսական աճը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ԵՄ և եվրոյի գոտու երկրների հետագա ինտեգրումը, միգրացիան և սահմանային հսկումը, ինչպես նաև ԵՄ ծովային քաղաքականությունը: Ազգային մակարդակով Հունաստանը կաշխատի շրջադարձ կատարել դեպի երկրի ֆինանսապես կայուն, մրցունակ ու սոցիալապես պաշտպանված վիճակ: Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ հարավային հարևանությունը շատ կարևոր է Հունաստանի համար, ինչպես նաև մյուս երկրների: Ըստ նրա, Լիտվան, որի նախագահությունն ավարտվեց, կենտրոնացել էր Արևելյան գործընկերության վրա, սակայն Հունաստանը նախապատվությունը տալիս է հարավյին ուղղությանը: Հարավային ասելով, նկատի ունեն Ալժիրը, Մարոկկոն, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Լիբիան, Պաղեստինը, Սիրիան ու Թունիսը: Ինչպես հայտնում է Kyiv Post-ը, հունական լրատվական ANA-MPA գործակալությանը տված հարցազրույցում Վենիզելոսը նշել է ինտեգրման բարձր մակարդակը, որին Հունաստանը հասել է Եգիպտոսի հետ: Ըստ նախարարի, նման համագործակցությունը միանգամայն օգտակար է Միջերկրական տարածաշրջանի համար: Նախորդ տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում Լիտվայի նախագահության օրոք շեշտադրվեց մերձեցումն արևելյան հարևանության վեց երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի հետ: Լիտվայի նախագահության գագաթնակետը դարձավ Արևելյան գործընկերության գագաթաժողովը Վիլնյուսում, որն ամփոփեց եվրոպական հարևանության առաջին տասնամյակի քաղաքականությունը: Գագաթաժողովի հիմնական նվաճումն ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումն էր Վրաստանի ու Մոլդովայի հետ, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացումն Ադրբեջանի հետ: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |