Արա Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում է

Արա Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում է

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ստամբուլցի լուսանկարիչ, «Ստամբուլի աչքը»՝ Արա Գյուլերըճնշման կտրուկ տատանումների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկար ժամանակ է, ինչ Արա Գյուլերը տառապում է երիկամային անբավարարությունից ու դիալիզի ենթարկվում: Հունվարի 16-ին նա հերթական անգամ գնացել է դիալիզի, սակայն ճնշման հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, որտեղ էլ կատարվել է դիալիզը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝1928-ին, հայերի ընտանիքում: 1950-ից սկսել է աշխատել «Yeni Istanbul» թերթում`զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: Գյուլերը լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով:

2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում է: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էրաշխարհի տարբեր վայրերում արվածմոտ 100 լուսանկար:

Այժմ Վաշինգտոնում անցնում է նրա «Ուշադրության կենտրոնում Արա Գյուլերի Անատոլիան է» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 4-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---