Հակառակորդն այս գիշեր դիվերսիայի փորձեր է արել. Մեկ զոհ ունենք (թարմացված)

Հակառակորդն այս գիշեր դիվերսիայի փորձեր է արել. Մեկ զոհ ունենք (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր են արձանագրվել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները՝ հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ էր բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ էին օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել էր լռեցնել հակառակորդին, հայկական կողմից կորուստներ ու վիրավորներ չկային:

Հունվարի 9-ին կենտրոնական հավաքակայան այցին լրագրողների հետ զրույցում ՊՆ Սեյրան Օհանյանն անդրադարձել էր ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերաբար խախտմանը. «Վերջին երկու ամիսներին գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել էր նախարարը:

Դեկտեմբերի 14-ի ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ ու խիստ: Ադրբեջանական կողմի գործողությունները «հերթական անգամ ցույց են տալիս, որ, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակվում է հրադադարի պահպանման անտեսման ադրբեջանցիների մշտական մոտեցումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---