ԵԽԽՎ արդեն նախկին նախագահը գտնում է, որ 2014-ին Երևանն ու Բաքուն ղարաբաղյան խնդիրը լուծելու «շանս ունեն»

ԵԽԽՎ արդեն նախկին նախագահը գտնում է, որ 2014-ին Երևանն ու Բաքուն ղարաբաղյան խնդիրը լուծելու «շանս ունեն»

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին, երբ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսել է աշխատանքը, պաշտոնից հեռացող կառույցի ղեկավար Ժան Կլոդ Մինյոննընախագահի պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսն է տվել: Պատասխանելով Ստրասբուրգում լրագրողների հարցերին՝ Ժան Կլոդ Մինյոնը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը վերջ կտան փոխադարձ մեղադրանքներին ու կառուցողական երկխոսություն կսկսեն:

Ըստ Մինյոնի, ղարաբաղյան հարցը միշտ եղել է նրա ուշադրության կենտրոնում: «Միշտ փորձել եմ այդ հարցի լուծման համար քայլեր ձեռնարկել, ամեն անգամ հենվելով խորհրդարանական դիվանագիտության վրա, հանդիպել եմ երկու պատվիրակությունների ղեկավարներին: Գտնում եմ, որ այդ հանդիպումներն անցել են դրական մթնոլորտւմ: Գիտակցում եմ, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հեշտ գործ չի: Մինչև օրս ԵԱՀԿ ՄԽ-ն մեծ աշխատանք է կատարել: Փարիզում մշտապես հանդիպում եմ Ժակ Ֆորին և կարող եմ ասել, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է: Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկայում իր առաջարկները կներկայացնի ու կիրազեկի կատարվող աշխատանքի մասին»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ խոսելով կարգավորման բարդությունների մասին՝ նախագահն ասել է, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան ու Գերմանիան կարողացան պայմանավորվել, ապա ինչու դա չեն կարող անել Ադրբեջանն ու Հայաստանը: «Առաջնագծում հաճախակի դարձած փոխհրաձգությունն ինձ մտահոգում է»,- ասել է Ժան Կլոդ Մինյոնը:

Արդնե մի քանի օր է, ինչ ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքներ են հրահրում հայ-ադրբեջանական սահմանին ու Ղարաբաղի հետ շփման գծում:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, արժանի հակահարվածից, մեծ կորուստներից հետո, նաև մտահոգություն ունենալով, որ կարող ենք պատժիչ գործողություններ իրականացնել ադրբեջանցիների մոտ լարվածություն է տիրում՝ արտահայտվում է անկանոն կրակոցներով։

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն հայ-ադրբեջանական սահմանին ևս լարված էր: Ինտենսիվ է եղել կրակը նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել էր Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել էին Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին։

Վերջում ԵԽԽՎ արդեն նախկին նախագահը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը 2014–ին խնդիրը լուծելու շանս ունեն․

«Նրանք պետք է օգտվեն այդ շանսից, գնահատեն պատմական պահն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն հակամարտության հանգուցալուծման համար»,- ասել է Մինյոնը, գրում է Vesti.az-ը:

ITAR-TASS-ի փոխանցմամբ, ԵԽԽՎ նոր նախագահ է դարձել Հանուն Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների դաշինքի առաջնորդ Աննա Բրասյորը: Տարիների ընթացքում առաջին անգամ Բրասյորին ընտրեցին այլընտրանքային հիմքով, ոչ թե հաստատեցին խմբերի միջև ռոտացիոն սկզբունքով:

ԵԽԽՎ նախագահի լիազորությունները տրվում են մեկ տարով՝ ևս մեկ տարով այն երկարացնելու հնարավորությամբ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կփակվի հունվարի 31-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---