Օլանդը թուրքերին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը (թարմացված)

Օլանդը թուրքերին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը (թարմացված)

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը, հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում, գրում է «Գազետա․ռու»-ն` հղում անելով Agence France-Presse-ին։

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի է։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանդը։ .

Իր հերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Թուրքիան «առաջարկել է ուսումնասիրել 1915-ի դեպքերի հարցը Հայաստանի, Թուրքիայի ու երրորդ երկրների պատմաբանների հետ»։

«Բացի այդ, ինչպես նաև թուրք-ֆրանսիական հարաբերություններում, չենք կարող այդ խնդիրն ինքնուրույն լուծել, համատեղ աշխատանք է պետք», - նշել է Գյուլը՝ ևս մեկ անգամ կոչ անելով համատեղ հանձնաժողով ստեղծել։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիայում պիտի երկու կողմերին էլ լսենու հավաստիացրել, որ Թուրքիան հարգում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը։

Անուղղակիորեն կոչ անելով Հայաստանին ու հայ համայնքին թողնել անցյալը հետևում ու չփոխանցել այն հաջորդ սերունդներին, Աբդուլլահ Գյուլը որպես օրինակ բերել է Դարդանելի նեղուցում պատերազմից հետո Թուրքիայի ու Ավստրալիայի հարաբերությունները․ «Պիտի ի վիճակի լինենք ընկերացնել մեր երեխաներին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի Թուրքիա առաջին այցն է: Դրա ընթացքում Ֆրանսիայի նախագահը նաև այցելել է Հրանտ Դինքի կնոջը։

2013-ի դեկտեմբերի երկրորդ կեսին ֆրանսիական Le Monde պարբերականը գրել էր, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի օրենսդիրներին:

Ըստ աղբյուրի, օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի չորս ամիս անց` նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցին: Պարբերականը հավելում էր նաև, որ նման ժամանակացույցը թույլ կտա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հաստատել օրինագիծը: Դիվանագիտական նկատառումներով որևէ պաշտոնական հայտարարություն այդ առթիվ չի արվելու մինչև 2014-ի հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցը:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական էր ճանաչել:

Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորն երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան էր ներկայացրել Ցեղասխանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Մայիս մասնակցելով Եվրախորհրդարանի «Հայոց ցեղասպանությունը. ազգերի հաշտության կամուրջը» թեմայով գիտաժողովին, Բուայեն նշել էր, որ Ֆրանսիան պարտավոր է բարձրաձայնել Մարդու իրավունքների պաշտպանության ու հիմնական ազատության մասին կոնվենցիայի պահպանմանը:

Photo: Hurriyet Daily News
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---