Օջալան. Քրդերը երբեք չեն ատել հայերին

Օջալան. Քրդերը երբեք չեն ատել հայերին

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նամակ է հղել հայերին, որը հրապարակվել է «Ակոս» թերթում: Իմրալի կղզում գտնվող բանտից Օջալանը գրում է, որ երբեք չի ատել հայերին և Քրդական աշխատավորական կուսակցությունը պայքարում է ոչ միայն հանուն քրդերի իրավունքների, այլ նաև տարածաշրջանի բոլոր ժողովրդների, այդ թվում հայերի: Ինչպես հայտնում է քրդական Firat-ը, Օջալանը նշել է, որ «ХХ դարի սկզբին հնուց ի վեր Միջագետքում ու Անատոլիայում ապրող հայերը սարսափելի Ցեղասպանության ենթարկվեցին, սակայն կարողացան վերապրել: Ես անկեղծորեն ուզում եմ հարգել Հրանտ Դինքի հիշատակը, Ցեղասպանության զոհերի հիշատակը ու հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդին: Հրանտ Դինքը սպանվեց թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ես հուսով եմ, որ այդ սպանությունն անհետևանք չի մնա»,- գրել է Օջալանը:

2014 թվականի հունվարի 13-ին Աբդուլլահ Օջալանը, հարգելով Հրանտ Դինքի հիշատակը, հաղորդագրություն էր տարածել բանտից. «Ես ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակի՝ եղբայր Հրանտի պայքարն ու հիշատակը»: Հաղորդագրությունը նա փոխանցել էր հունվարի 11-ին երկու քուրդ պատգամավորների միջոցով, որոնք այցելել էին Իմրալի:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---