Ղարաբաղյան հակամարտության մասին Ուորլիքի հերթական գրառումը. Խաղաղությունը հնարավոր է

Ղարաբաղյան հակամարտության մասին Ուորլիքի հերթական գրառումը. Խաղաղությունը հնարավոր է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքհը հերթական գրառումն է արել Twitter-ի իր միկրոբլոգում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Նա գրել է հետևյալը.

«Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին, քննարկելու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը:

Փետրվարի 2-ին ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն ու ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Բաքվում էին: Փետրվարի 3-ին միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին: Երևան համանախագահները կժամանեն փետրվարի 5-ին:Այցի շրջանակում համանախագահների կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նշել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք հետևողական աշխատանք ենք տանում բոլոր ուղղություններով: Կիպրոսում աննկատ ենք աշխատում, դուք դրա մասին չեք լսում։ Աշխատում ենք նաև Կովկասում` Լեռնային Ղարաբաղի հարցով»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը։ Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը կրկին Twitter-ում իր միկրոբլոգի միջոցով ցավակցել էր շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ԼՂՀ-ում զինվորի մահվան կապակցությամբ:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ: Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---