Իսրայելցի քաղաքագետ. Իսրայելը կարող է պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելցի քաղաքագետ. Իսրայելը կարող է պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները գործնականում սառեցված են թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո, որը այսպես կոչված «Ազատության նավատորմի» կազմում փորձեց 2010 թվականի մայիսին ճեղքել Գազայի հատվածի իսրայելյան շրջափակումը: Նավի տեղաշարժն այն ժամանակ նավատորմի մյուս նավերի հետ միասին կասեցրեցին Իսրայելի հատուկ նշանակության ջոկատները: Ակտիվ դիմադրություն ցուցաբերվեց և նավի վրա գտնվող գրոհայիններից 9 սպանվեցին, իսկ 30-ը՝ վիրավորվեցին: Վիրավորվեց նաև 10 իսրայելցի զինվոր:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտարարեց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, միջադեպից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջեց Իսրայելից ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել:

Չնայած, որ միջազգային հանձնաժողովը, որը քննում էր միջադեպը, իրավաչափ համարեց Իսրայելի զինվորականների գործողությունները, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ավելի ուշ պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից, որն Էրդողանը ընդունեց: «Մնացին հատուցման հարցերը, սակայն, ինչպես մի քանի օր առաջ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, «Իսրայելն ու Թուրքիան շատ մոտ են կարգավորման»: «Առաջընթաց կա փոխհատուցման վերաբերյալ բանակցություններում: Բարդ հարցերի մեծ մասը կարգավորված է»,-ասել է նա: Կարծես թե, տրամաբանական կլիներ հասկանալ, որ կարգավորումն ընթացքի մեջ է, սակայն, մի քանի օր անց Թուրքիայի վարչապետ Էրդողանը նոր պահանջ առաջ քաշեց երկրների միջև համաձայնության ստորագրման համար, այն է՝ Իսրայելը պետք է գրավոր պարտավորություն ստանձնի, որ կվերացնի Գազայի շրջափակումը: Ահա այստեղ էլ հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի Թուրքիան մեր ներքին պաղեստինա-իսրայելյան խնդիրների հետ: Հիմք ընդունելով երկկողմ հարաբերությունների կարգավորման թուրքական այս մոտեցումը՝ Իսրայելը պետք է Էրդողանի կառավարությունից համաձայնություն պահանջի Թուրքիայի արևելքում անկախ Քրդական հանրապետության ստեղծման համար, իսկ կարևորը՝ պահանջի, որ Թուրքիան գրավոր ճանաչի Հայոց ցեղասպանության իրողությունը»,-ասել է Ցինկերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---