Անկարան կոչ է անում կարգավորել Կովկասի սառեցված հակամարտությունները, Բաքուն կրկին քննադատում է ՄԽ-ին

Անկարան կոչ է անում կարգավորել Կովկասի սառեցված հակամարտությունները, Բաքուն կրկին քննադատում է ՄԽ-ին

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Գյանջայում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին:

Ըստ նրա, բոլոր կողմերը պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն սառեցված հակամարտությունների կարգավորման համար: Անդրադառնալով Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանի բացման հարցին՝ Դավութօղլուն նշել է, ոչ դա տեղի չի ունենա քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը և վերականգնված չէ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Նովոստի Ազերբայջանը», Բաքվում անցկացված «Ղարաբաղյան ժամի» ընթացքում Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կատարում նույնիսկ միջնորդության տեսական պահանջները: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահության 22-րդ տարին բնութագրվում է լուրջ ձախողումներով ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ասել է քաղաքագետը:

Սակայն, ըստ նրա, այդ բոլոր տարիների ընթացքում համանախագահները այնուամենայնիվ որոշակի արդյունքների հասել էին՝ առաջարկելով հակամարտության կողմերին 4 հիմնարար փաստաթուղթ:

«1997-98 թթ. կարգավորման երեք տարբերակներ ներկայացնելուց հետո երկար ժամանակ անց՝ 2009 թվականին նրանք պատրաստեցին կարգավորման նոր տարբերակ՝ նորացված Մադրիդյան սկզբունքները, որոնք տարածվեցին ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության միջոցով:

2009 թվականից հետո ԵԱՀԿ ՄԽ գործունեության մեջ նահանջի շրջան սկսվեց: Համանախագահներն արդեն չեն կարող պաշտպանել նույնիսկ իրենց հեղինակած Մադրիդյան սկզբունքները, գտնում է նա՝ հավելելով, որ «այդպիսի միջնորդությամբ նրանք չեն կարողանա կանխել պատերազմը Լեռնային Ղարաբաղում»:

Մուբարիզ Ահմեդօղլուն նաև հայտարարել է, որ «ներկայիս համանախագահները ոչ միայն չեն կարողանում ղարաբաղյան կարգավորման նոր հայեցակարգ առաջարկել, այլ նույնիսկ չեն կարողանում պաշտպանել նրանց առավել հաջողակ նախորդների մշակած ու նրանց պետությունների ղեկավարների հավանությունը ստացած տարբերակները»:

«Այդպես, այժմյան ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գործունեությունը բնութագրվում է որպես խառնիխուռն, նույնիսկ «հիմար ակտիվություն»: Ջ. Ուորլիքը, որն ի վիճակի չէ շեղվել Լեդի Գագայից ու ձերբազատվել աֆղանական թմրանյութերի ազդեցությունից: Այդ վայ դիվանագետը օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի իշխանություն» սահմանումը, հետո հայտարարում է, որ այդ տերմինը պետք է ընթերցվի որպես «դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանություն»:

Ռուս և ֆրանսիացի համանախագահները ստիպված էին նահանջել Ուորլիքի դիվանագիտական խեղկատակության ազդեցության ներքո:

Եթե բոլոր երեք համանախագահ պետությունները լուրջ ուշադրություն դարձնեին ղարաբաղյան կարգավորմանը, նրանք որպես միջնորդներ կնշանակեին ոչ թե թոշակառուների, այլ էներգիայով լեցուն ու հեռանկարային դիվանագետների»,-ասել է Ահմեդօղլուն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---