ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագրին

PanARMENIAN.Net - ՌԴ Նախարարների կաբինետը հավանություն է տվել և որոշել է նախագահ Պուտինի հաստատմանը ներկայացնել վավերացման դուրս բերելու համար Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը, ասվում է կառավարության կայքում:

«Պայմանագրով նախատեսվում է բարենպաստ ռեժիմ սահմանել կողմերի համագործակցության համար սպառազինության և ռազմատեխնիկայի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետների երկարացման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՀՀ խորհրդարանը վավերացրել էր ամռանը ստորագրված պայմանագիրը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:

2013 թ. հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

ՌԴ կողմից փաստաթուղթը ստորագրեց Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, իսկ հայկական կողմից՝ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ըստ որոշ տվյալների, ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու:

«ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- նախօրեին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---