Տորոնտոյում կվերաթողարկվի ցեղասպանության մասին ամսագիրը13 մարտի 2014 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների ու Հայոց ցեղասպանության միջազգային ինստիտուտը (IIGHRS) Տորոնտոյում վերսկսել է ցեղասպանությունների հետազոտմանը նվիրված ամսագրի հրատարակումը: «Ցեղասպանության միջազգային հետազոտություններ» (GSI) ամսագիրը IIGHRS պաշտոնաթերթն է: Այն նվիրված է նորարարական հետազոտություններին, վերլուծություններին և ցեղասպանության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերի, դրանց կանխարգելման ուղղված տարբեր մոտեցումների քննարկմանը: Այն ձգտում է բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ: Ներկայացվող ամսագիրը միջդիսցիպլինար է և ունի համեմատական բնույթ: GSI-ն համացանցում հասանելի կլինի 2014-ի մարտից, իսկ տպագիր ձևաչափով` ապրիլից: Առաջին համարում կուսումնասիրվի Դարֆուրում ցեղասպանության «կանխարգելման անարդյունավետությունը», իսկ 2014-ի սեպտեմբերին լույս տեսնող երկրորդ համարում կուսումնասիրվեն ցեղասպանություն երևույթի ընդհանուր կողմերը: Երրորդ համարը կթողարկվի 2015-ի մարտին: Դա կլինի հատուկ թողարկում` նվիրված Օսմանյան կայսրությունում քրիստոնեաների ցեղասպանությանը: 2015-ի ապրիլին կլրանա ХХ դարի առաջին` Հայոց ցեղասպանության 100-ամյակը: 2015-ի սեպտեմբերին կհրապարակվի 4-րդ համարը` նվիրված ցեղասպանությունների քաղաքական-տնտեսական կողմերին: Զորյան ինստիտուտը միավորում է երկու շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտներ՝ Քեմբրիջի (Մասաչուսեթս)` հիմնադրված 1982-ին և Կանադայի Զորյանի ինստիտուտը` հիմնադրված 1984-ին: Ինստիտուտի հետազոտությունները վերաբերում են հետևյալ երեք բնագավառներին՝ ցեղասպանության ուսումնասիրություններ, սփյուռքի ուսումնասիրություններ և Հայաստանի քաղաքականության ուսումնասիրություններ։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |