«Հայաստան և Ղարաբաղ» ուղեցույցը Foreword Reviews-ի «Տարվա գիրք» մրցույթի եզրափակչի մասնակից է![]() 12 ապրիլի 2014 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան և Ղարաբաղ. քարե այգի» ճանապարհորդական ուղեցույցը ճանաչվել է տարվա լավագույն անկախ հրատարակություններից մեկը Foreword Reviews ամսագրի վարկածով, որը լուսաբանում է անկախ գրահրատարակչությունը: «Հայաստան և Ղարաբաղ» ուղեցույցը տարվա չորս գրքերի թվում է, որոնք համարվել են նորարարական ըստ 16th Annual Book of the Year Awards-ի: Եզրափակչում են հայտնվել նաև Գերմանիայում, Շվեյցարիայում և Իսրայելում հրատարակված գրքերը: Ամսագիրը հավաքել է 100 գրադարանավարների ու գրավաճառների արձագանքները գրքերի վերաբերյալ: Հաղթողները հայտնի կդառնան 2014 թ. հունիսի 17-ին Լաս Վեգասում կայանալիք Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: Գրքի հեղինական է ամերիկահայ փաստաբան Մեթյու Քարանյանը Փասադենայից: Նա պատմաբան Ռոբերտ Քյուրքչյանի հետ համատեղ կազմել ու լուսանկարներով է հարստացրել ուղեցույցը: Ըստ Քարանյանի, այս գիրքը նրա սիրո դրսևորումն է հայրենիքի հանդեպ: Գիրքը նվիրված է հեղինակի ծնողների՝ Հենրի և Ագնես Քարանյանների հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգներ են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |