Առէկսիմբանկը մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար

Առէկսիմբանկը մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2014 թվականին մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար, հայտնում են բանկի լրատվական ծառայությունից:

«2013 թվականին Առէկսիմբանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով այն կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը կամ 21 մլն ԱՄՆ դոլար», - հայտնել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետ` Մարտին Թորոսյանը` հավելելով, որ 2013թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել է թվով 140 փոքր ու միջին ձեռնարկություն. «Ներկայումս մենք տրամադրում ենք վարկեր տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, մինչև 7 տարի մարման ժամկետով և տարեկան 11-13% տոկոսադրույքով: Մինչև 2014թ. տարեվերջ ՓՄՁ զարգացմանը կուղղվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար»:

Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը Բանկը համարում է իր կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, որն ամրագրված է նաև 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: ՓՄՁ վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվում է նաև Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---