Լրանում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

Լրանում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - 99 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում: Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք:

Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:

Ժամանակակից Թուրքիան ժխտոմ է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրվապաշտպան Զագիփ Զարաքոլուն:

2008 թվականի դեկտեմբերի 15-ին ինտերնետում զետեղվեց «Հայեր, ներեք մեզ» ուղերձը: Արշավի նախաձեռնողներն էին Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը և մտավորականության ևս 200 ներկայացուցիչ: Խնդրագրի տակ ստորագրել էր մոտ 30 000 մարդ: «Ես չեմ կարող համակերպվել Օսմանյան կայսրության շրջանում հայերին պատուհասած այդ աղետի հանդեպ անտարբերության հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում են իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը և ներողություն եմ խնդրում նրանցից»,-ասվում էր ուղերձում:

Հայոց ցեղապսնությունը ճանաչել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Լիտվա, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հունաստանը, Կիպրոսը, Արգենտինան, Բելգիան, Ուելսը, Շվեյցարիան, Կանադայի Համայնքների պալատը, Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարնն ու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---