Հալեպում հրթիռակոծության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել16 մայիսի 2014 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասը կրկին հրթիռակոծվել է, զոհվել է հայազգի Պերճ Ղարագյոզյանը: Ինչպես հայտնում է Հալեպում ՀՅԴ մամուլի ծառայությունը, Ղարագյոզյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 17-ին: Բեյրութի «Ազդակ» թերթը հայտնում է նաև, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Մայիսի 13-ին հրթիռակոծվել են Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Ազիզիե թաղամասերը: Մայիսի 11-ին Սիրիայում երկու հայ զոհվեց, ևս մեկը՝ վիրավորվեց: Զոհվածներից մեկը սիրիական բանակի զինծառայող Հակոբ Գրթանյանն էր, որը սպանվեց հրթիռակոծության ժամանակ հայկական Նոր Գյուղ թաղամասում: Քեսաբի մոտի մարտերում զոհվեց Վարդան Անտեյանը, իսկ Սարո Պապուճյանը վիրավորվեց: Մայիսի 2-ի երեկոյան Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծվեցին ու ռմբակոծվեցին: Թաղամասերում մի քանի պայթյուն որոտաց, որի հետևանքով 2 հայ վիրավորվեց ու շինություններ ավիրվեցին: Վիրավորների անձը հաջողվեց պարզել, նրանք են ուսանողներ Կարպիս Բոզկեջանյանը և Կարապետ Դավթյանը: Պայթյուններից անմիջապես հետո պատահարի վայր եկան հրշեջներն ու վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոց: Մայիսի 1-ին գնդակոծվեց հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը Հալեպում: Գլխից վիրավորվեց Կարպիս Գափայանը: Րաֆֆի Պալյանը վիրավորվեց ոտքից, իսկ նրա 13-ամյա որդին՝ Կարո Պալյանը բեկորային վնասվածք ստացավ: Տուժածները հոսպիտալացվեցին՝ Կարո Պալյանի վիրահատությունը մոտ 4 ժամ տևեց: Ապրիլի 29-ին զոհվեց Րաֆֆի Հեքիմյանը, որը հայտնվել էր խաչաձև գնդակոծության տակ, իսկ ապրիլի 30-ին սպանվեց սիրիական բանակի զինծառայող Վիլյամ Մակարյանը: Հայկական թաղամասերը լրջորեն վնասվել են: Վիրավորվել է նաև 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 80 հայ է զոհվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |