Աշնանը Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմպոզիում կանցնի22 մայիսի 2014 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-3-ը Կանադայի Նյու Բրունսվիքի Մոնկտոնի համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցնի: «Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործությունների ներկայացում» թեմայով գիտաժողովի նպատակն է ամփոփել Ցեղասպանության և մարդկայնության դեմ կատարված XIX-XX դարերի բոլոր զանգվածային ոճրագործությունների վերաբերյալ գիտական հետազոտությունները: Թեև գիտաժողովը հիմնականում նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ելույթներում կարող են արծարծվել կապերն ու համեմատական ասպեկտները այլ ցեղասպանությունների հետ: Գիտաժողովում քննարկվելու են հայերի ցեղասպանության ու մյուս զանգվածային հանցագործությունների մասին հավաքական հիշողության փոխանցման խնդիրները, պատմական, մշակութային ու սոցիալ-քաղաքական պայմանները, հուշարձանների տեղադրումը: Կքննարկվի նաև այն ժամանակ հասանելի վկաների հայեցակարգային իմաստաբանության հարցը, Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործություններն անվանելու ու նկարագրելու համար, բռնության տարբեր ձևերի ճիշտ ընկալման արդիականությունը և հետապնդումները՝ կապված Հայոց ցեղասպանության ու զանգվածային հանցագործությունների հետ: Գիտնականները քննարկելու են նաև Առաջին համաշխարհային պատերազմի կապը Հայոց ցեղասպանության հետ, հաշվի առնելով Օսմանյան կայսրության դերը, միջազգային հումանիտար օգնությունը ճամբարների, առաքելությունների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով, գրում է Fabula-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |