Gallup. Լեռնային Ղարաբաղն աշխարհի պոզիտիվ երկրների վարկանիշում 55 տոկոս է հավաքել

Gallup. Լեռնային Ղարաբաղն աշխարհի պոզիտիվ երկրների վարկանիշում 55 տոկոս է հավաքել

PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ինստիտուտը հրապարակել է աշխարհի ամենադրական երկրների վարկանիշը 2013 թվականի համար: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, չնայած հակամարտությունների ու անկարգությունների մասին հաղորդագրություններին, մարդիկ աշխարհի տարբեր երկրներում, այնուամենայնիվ. բազում դրական զգացումներ են ապրում: Առնվազն 10 մեծահասակից 7-ը հայտարարում է հաճույքի, անձնական ու պրոֆեսիոնալ գործունեության մեջ ուրախության մասին:

2013 թվականին Gallup-ը համապատասխան սոցհարցում է անցկացրել աշխարհի 138 երկրում՝ հարցնելով, թե արդյոք նրանք դրական զգացողություններ ունեցել են նախօրեին:

Ամենադրական երկրների առաջին եռյակում են հայտնվել Պարագվայը (հարցվածների 87 տոկոսը պատասխանել է, որ նախօրեին ուրախ է եղել), Պանաման (86 տոկոս) և Գվատեմալան (83 տոկոս): Ընդհանուր առմամբ 11 ամենադրական երկրներից 10-ն, ըստ հարցման, գտնվում է Լատինական Ամերիկայում:

Հայաստանը 56 տոկոով հայտնվել է ոչ այնքան դրական երկրների ցանկում, նրան մոտ է գտնվում նաև Լեռնային Ղարաբաղը 55 տոկոսով: Նույն ցուցանիշն ունի նաև Ադրբեջանը՝ 55 տոկոս: Թուրքիան հավաքել է 62 տոկոս, Ռուսաստանը՝ 61, Վրաստանը՝ 56 տոկոս:

Ցուցակը եզրափակում է «ոչ պոզիտիվ» Սիրիան 36 տոկոսով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---