Հռոմի պապը մտադիր է 2015 թվականին այցելել Հայաստան

Հռոմի պապը մտադիր է 2015 թվականին այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Միանգամայն հավանական է, որ Հռոմի պապի այցը Հայաստան տեղի ունենա 2015 թվականին: Այդ մասին գրում է Nouvelles d'Arménie-ին ֆրանսիական կաթոլիկ La Croix թերթի վրա հղումով: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականին կայցելի Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգին մասնակցելու նպատակով, հայտարարել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Շահե վարդապետ Անանյանը՝ նշելով, որ այցի մասին խոսվել է Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը Հռոմում: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան շատ խորհրդանշական կլինի, քանի որ կընդգծի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց Հովհաննես Պողոս Երկրորդը 2001 թվականին, գրում է ֆրանսիական թերթը:

«Կաթոլիկներն ու հայերը ընդհանուր տոներ ունեն, մենք կիսում ենք Հռոմի տեսակետը հիերարխիայի հարցերում, նույնպես Սինոդ ունենք, որպես Հույն օրթոդոքս եկեղեցու դրսևորում: Հռոմը խնդրել է ՀԱԵ-ին պատմել «ամուսնացած հոգևորականների» փորձի մասին: Մենք գտնում ենք, որ քահանան պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենա ամուսնության հարցում: Ըստ ՀԱԵ կանոնների, եթե հոգևորականի ամուսնալուծությունը կապված է կնոջ դավաճանության հետ, նա կարող է շարունակել իր առաքելությունը: Եթե ամուսնալուծության մեղավորը եկեղեցականն է, ապա նրան զրկում են հոգևոր կոչումից»,-ասել է վարդապետ Անանյանը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին արգելում է ամուսնանալ բոլոր եկեղեցականներին, նրանք պետք է կուսակրոն լինեն: Համարվում է, որ այդպես մարդ ավելի է նվիրվում Աստծուն ծառայելուն: ՀԱԵ սպասավորներին ընտրության հնարավորություն է տրվում, որը կատարվում է զուտ կամավոր սկզբունքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---