ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ազերիների հերթական անհեթեթությունը՝ հայկական կողմն իր կորուստները չի թաքցնում

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ազերիների հերթական անհեթեթությունը՝ հայկական կողմն իր կորուստները չի թաքցնում

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը: Ինչպես ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ, վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլև «մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր»: «Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից: Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորում սատացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության»:

Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության, ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի:

Տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը զետեղել է նաև ազերիների կորուստների մասին ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն ազգանուններով, որոնք հիմնականում զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության ու կոռուպցիայի պատճառով:

Ադրբեջանական բանակում շատ են նաև ինքնասպանություններն ու սեփական անձին վնաս հասցնելու դեպքերը: Ըստ ադրբեջանական վերլուծական «Դոկտրին» կենտրոնի, այդ տոկոսն ամենաբարձրն է վերջին 10 տարիների համար: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ վրա հղումով հաղորդագրություն էին տարածել, որ հայկական կողմը «թաքցնում է իր կորուստները զինված ուժերում»:

«Մենք ինքներս հետևում ենք Հայաստանի ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններին, բայց ինքներս վիճակագրություն չեն տանում: Հայկական կողմը իր կորուստների մեծ մասը միտումնավոր կերպով թաքցնում է, քանի որ հակառակ դեպքում հասարակության շրջանում կարող է դժգոհություն առաջանալ բանակի և երկրի ղեկավարության հանդեպ: Կորուստների մեծ մասը ոչ մարտական կորուստներն են: Կորուստները բանակում հիմնականում կապված են կարգապահության բացակայության, ոչ կանոնադրական հարաբերությունների, հիվանդությունների տարածման հետ»,-ասվում է ադրբեջանական կողմի «հաղորդագրության» մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---