Առէկսիմբանկը կակտիվացնի սպառողական վարկավորումը

Առէկսիմբանկը կակտիվացնի սպառողական վարկավորումը

PanARMENIAN.Net - 2014 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մանրածախ պորտֆելում այն հասցնելով մինչև 17,6 մլրդ դրամի:

«Հայաստանյան բանկերը սկսել են դիտարկել սպառողական վարկավորման դիվերսիկացումը որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, ինչն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության թեժացմանն ու, հետևաբար, շուկայում նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը», - նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանը:

«Ներկայիս սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները իրարից շատ չեն տարբերվում: Հիմնականում բանկերը մրցում են վարկերի տրամադրման ժամկետներով, վարկավորման գործընթացի ավտոմատացմամբ, ինչպես նաև հաճախորդից պահանջվող փաստաթղթերի կրճատմամբ: Մեր բանկը մշտապես բարելավում է վարկավորման պայմանները` ձգտելով առավելագույնս հեշտացնել վարկերի ձևակերպման և տրամադրման գործընթացը»,- եզրափակել է Գևորգ Պետրոսյանը, հայտնում են բանկի լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---