Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է բացվել․ Ազնավուրը նույնպես ներկա էր

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է բացվել․ Ազնավուրը նույնպես ներկա էր

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է բացվել։ Հանդիսավոր արարողությունն արել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը։ Հյուրերի թվում էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ ու հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է այդ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դեր ունեն հայ-ֆրանսիական հարաբերությունների և գործակցության զարգացման գործում։

«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետև մետաքս արտադրող հայերը հաստատվել և արարել են այս տարածաշրջանում»,- ասել է նախարար Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր Լիոնում, Վալանսում, Գրենոբլում, Վիենում, Ռոմանում, Վիլյորբանում, Սենտ-Էտյենում, Դեսինում, Սենտ-Շամոնում և այլուր երկրորդ հայրենիք են գտել, նպաստել ու շարունակում են ներդրում ունենալ Ռոն-Ալպի և դրա քաղաքների զարգացման գործում։

«Այսօր Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։

Այս տարածաշրջանում հայերին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, հրապարակներ, փողոցներ ու խաչքարեր կան։ Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»,- նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Լիոնի և Ռոն-Ալպի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին, հայկական կազմակերպություններին, ծագումով հայ քաղաքացիներին շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար։

Նախարար Նալբանդյանի համոզմամբ, կառույցը գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ իր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։

Միջոցառմանը ներկա Ռոն-Ալպի պրեֆեկտը, Լիոնի քաղաքապետը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահն իրենց հերթին որոնք բարձր են գնահատել Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված գործակցությանը՝ Լիոնի և Ռոն-Ալպի այլ բնակավայրերի և նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջև կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Լիոնի հայ համայնքը Ռոն-Ալպի ամենամեծ հայկական համայնքներից է: Այդտեղ 2010-ի ոչ պաշտոնական տվյալներով բնակվում է մոտ 30․000-40․000 հայ, այն դեպքում, երբ ամբողջ Ռոն-Ալպ տարածաշրջանում հայերի թիվը մոտ 80.000-100.000 է:

Լիոնի կենտրոնում գտնվող Հայաստանի փողոցում Սբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին է։ Քաղաքի մյուս կենտրոնական հատվածում` Բելքուղի հրապարակում, կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կա, որը բացվել է 2006-ին` Ցեղասպանության 91-րդ տարելիցին:

Photo: Ministry of Foreign Affairs of Armenia
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---