Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել

Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել

PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել: Այդպես են Վրաստանի ԱԳՆ-ից պատասխանել Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։

Օրերս վրացական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե սեպտեմբերից Վրաստան մուտք գործող օտարերկրացիների համար արտոնագրային ռեժիմը կխստացվի, հավելյալ պրոցեդուրաներ ու փաստաթղթեր կպահանջվեն, որոշ երկրների հետ էլ պլանավորվում է առհասարակ արտոնագրային ռեժիմ սահմանել։ Թե կոնկրետ որ երկրների՝ չէր նշվում։

Վրաստանը սկսել է աշխատել նաև արտոնագիր ստանալու համար նոր կանոնների վրա։

Դիվանագիտական ներկայացուցչություններում վիզա ստանալ հնարավոր կլինի որոշ գումարի դիմաց։ Կնիքի դիզայնն առայժմ քննարկվում է, բայց արդեն հայտնի է, որ այն շենգենի արտոնագրի ձևի է լինելու։ Վիզային ռեժիմի ընդունումից հետո զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու ժամկետները խիստ կհստակեցվեն։ Ընթացքին ամբողջովին հետևելու է միգրացիոն ծառայությունը, որը շուտով կսկսի իր աշխատանքը։ Օտարերկրացիների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինաշխատանքները շուտով կավարտվեն․ այդտեղ կտեղափոխվեն անձինք, ովքեր կխախտեն արտոնագրային ռեժիմն ու ստիպված կլինեն լքել երկիրը։ Դրա համար պատասխանատու է լինելու ՆԳՆ-ն։

ԱՊՀ երկրները, որոնց համար գործում է Վրաստանի հետ առանց արտոնագրային ռեժիմը, հետևյալն են․ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Տաջիկստան, Ղազախստան, Մոլդավիա, Ուզբեկիստան, Ղրղզստան ու Ուկրաինա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---