Նոր փաստագրական ֆիլմ Հայաստանի մասին. Հարևանի սպառնալիքը, գնդակոծություններն ու տուժած խաղաղ բնակիչներ (վիդեո)

Նոր փաստագրական ֆիլմ Հայաստանի մասին. Հարևանի սպառնալիքը, գնդակոծություններն ու տուժած խաղաղ բնակիչներ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսին ներկայացվեց «Armenia, Ancient Nation Endangered»՝ «Հայաստան. հին ազգը վտանգված է» փաստագրական ֆիլմը, որը պատմում է կյանքին սպառնացող այն պայմանների մասին, որոնց առկայությամբ են ապրում ՀՀ հյուսիս-արևելյան շրջանների բնակիչները՝ Ադրբեջանի հետ սահմանին, գրում է Asbarez-ը:

Խոսքը ՀՀ Տավուշի մարզի Շամշադինի շրջանի (շրջկենտրոնը՝ Բերդ) մասին է, որը 4 ժամվա հեռավորությամբ է Երևանից: Այն վերջին շրջանում դարձել է Ադրբեջանի ահագնացող ագրեսիայի օբյեկտը: Ֆիլմի հեղինակը սփյուռքահայ Եվա Մեձորյանն է: Նա պատմում է Հայաստանում այժմ ստեղծված իրավիճակի մասին, թե ինչպես է երկիրը դարձել հարևանների հարձակումների օբյեկտ:

«Այժմ Հայաստանը վտանգված է՝ այս անգամ ռազմականացված Ադրբեջանի կողմից, որին սատարում է Թուրքիան: Ցավոք, քաղաքակիրթ աշխարհի մեծ մասն անծանոթ է Հայաստանին, իսկ նրա մասին տարածվող տեղեկությունները հաճախ խեղաթյուրված են»,- ասվում է հոդվածում:

Ֆիլմում Շամշադինի շրջանում նկարահանված վավերագրական կադրեր կան՝ բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ, որոնք գնդակոծվում են Ադրբեջանի ԶՈւ կողմից, հարցազրույցներ են գյուղացիների հետ, որոնք տուժել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:

«Վերջին 4 տարում Հայաստանում եղել եմ 60 անգամ…Եղել եմ սահմանամերձ գյուղերում, տեսել եմ այն դժվարությունները, որոնք սպառնում են մարդկանց, որոնք ապրում են Ադրբեջանին սահմանակից վայրերում»,- խոստովանում է Եվա Մեձորյանը՝ հավելելով՝ զգացել է, որ ժամանակն է պատմել այդ ամենի մասին ու ցույց տալ իրականությունը։

Photo: Asbarez
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---