Լավրովը հաստատել է. Պուտինը Սոչիում կհանդիպի Սարգսյանին ու Ալիևին

Լավրովը հաստատել է. Պուտինը Սոչիում կհանդիպի Սարգսյանին ու Ալիևին

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերը փաստաթուղթ ստորագրեն կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Անկասկած, տագնապալի է այն, ինչ կատարվում է այսպես կոչված շփման գծում,- ասել է նա: -Կողմերը մեղադրում են միմյանց սադրիչ գործողությունների մեջ, դա նախկինում էլ է եղել, ցավոք, մենք արդեն տարիներ շարունակ պարբերաբար նման բռնկումների վկաներն ենք դառնում, սակայն այս անգամ ամեն ինչ կարծես հատկապես սուր է ընկալվում ու մատուցվում: Բավականին շատ մարդիկ են զոհվել, և մենք, մյուս երկրների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ռուսաստանի հետ մեկտեղ համանախագահներ են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կոչ ենք արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են բռնության հերթական դրսևորման հանգեցնել»,- հայտարարել է նախարարը:

Նա նշել է նաև, որ այս շաբաթվա ավարտին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման: «Անշուշտ, մենք կխոսենք Ադրբեջանի ու Հայաստանի մեր գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարելի է մեր կողմից, ԵԱՀԿ ՄԽ կողմից, համանախագահների կողմից առաջին հերթին նպաստել վստահության ամրապնդմանն ու առճակատման ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է Լավրովը:

Օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն Սոչիում, որտեղ կբանակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ըստ վարչապետի՝ նախագահների հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսի 8-9-ին։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին բանակցությունները նոյեմբերին էին՝ Վիեննայում։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել մոտ երկու տարի:

Ըստ Լավրովի, հակամարտությունը շատ զգացմունքային է ընկալվում երկու կողմերից: «Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեծ ջանքեր ենք գործադրում, մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, օգնելու համար այնուամենայնիվ լուծելու այն մի քանի հարցերը, որոնք դեռ խոչընդոտում են փաստաթղթի ընդունմանը կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ, այդ մի քանի հարցերը հարկավոր է ավարտին հասցնել, ինչպես ասվում է, որպեսզի կողմերը ձևավորեն իրենց համար ընդունելի փաթեթը»:

Նախարարը նշել է, որ նման տիպի քաղաքական հայտարարությունը «հակամարտության կարգավորման սկզբունքների ընդլայնված շարադրմամբ, անկասկած, կնպաստեր մթնոլորտի կարգավորմանը»:

Մինչդեռ, ՌԴ ԱԳ նախարարը զերծ մնաց կանխատեսումներից հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի որ, նրա խոսքով, «դա հեշտ չէ անել, բազում փորձեր են եղել, և ամեն անգամ թվում էր, թե ահա ուր որ է մոտենում ենք կարևոր եզրագծին, երբ համաձայնության կհասնենք, սակայն ինչ-որ բան խանգարում էր»: Նա նաև ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարկավոր է համառորեն և հետևողականորեն շարունակել աջակցել հայերին ու ադրբեջանցիներին որոնել «այնպիսի ձևակերպումներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մի կողմի համար, այնպես էլ՝ մյուս»:

Լավրովը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ համաձայնեցվեց «բավականին համեստ մի հայտարարություն վստահության միջոցները զարգացնելու անհրաժեշտության վերաբերյալ»: «Եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ պահին հարկավոր է փոխանակել զոհվածների մարմինները, փոխանակել գերիներին, սկզբունքորեն համաձայնեցնել ինչ-որ լրացուցիչ քայլեր, որոնք կհանդարտեցնեն իրավիճակը շփման գծում»,- պարզաբանել է նա:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---