Ուկրաինական ավիափոխադրողները ՀՀ կթռչեն նոր երթուղիով՝ դա հավելյալ 15-30 րոպե կպահանջի

Ուկրաինական ավիափոխադրողները ՀՀ կթռչեն նոր երթուղիով՝ դա հավելյալ 15-30 րոպե կպահանջի

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը, որն Ուկրաինայի խոշորագույն ավիափոխադրողն է, ստիպված է փոխել իր չվերթների երթուղիները դեպի Երևան, Բաքու և Թբիլիսի՝ Ռուսաստանի օդային տարածք մուտքըբացառելու համար, որը փակվել է ուկրաինական ավիաուղիների համար պատժամիջոցների արդյունքում: Ինչպես հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, արդյունքում թռիչքների տևողությունը կավելանա, կերկարեն երթուղիները, հետևաբար կավելանան վառելիքի ու օպերացիոն այլ ծախսերը:

Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն արգելում է ուկրաինական ավիաուղիների տարանցիկ թռիչքներն իր օդային տարածքով։ Դրանք են՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։Միևնույն ժամանակ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունում նշել են, որ Պետական ավիացիոն ծառայությունը պաշտոնական ծանուցում չի ստացել արգելքի մասին:

Իր հերթին «Ստիլ Ավիա» ընկերության տնօրեն Եվգենի Խայնացկինհայտնել է, որ Արևելյան Ուկրաինայում թռիչքների դադարեցումից հետո, ուկրաինական ավիաուղիներն արդեն մի քանի շաբաթ է Կովկասի երկրներ են թռչում Օդեսայով և Թուրքիայով՝ շրջանցելով Ղրիմը:

Սահմանափակումները վերաբերում են նաև «Վիզզ Էյր Ուկրաինա» և Yanair ընկերություններին, որոնք նույնպես չվերթ ունեն դեպի Վրաստան, ասել է Խայնացկին:«Վիզզ Էյր Ուկրաինա» ընկերության առևտրային մենեջեր Վադիմ Տրետյակը հայտնել է, որ ավիաընկերության երթուղիները չեն անցնում վերոնշյալ տարածքով, ուստի ՌԴ որոշումը չի ազդի ավիափոխադրողի աշխատանքի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---