ՀՀ նախագահը Պուտինին տեղեկացրել է շփման գծում լարվածության սրման մասին

ՀՀ նախագահը Պուտինին տեղեկացրել է շփման գծում լարվածության սրման մասին

PanARMENIAN.Net - Սոչիում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանն իր հերթին նախագահ Պուտինին մանրամասնել է տարածաշրջանում իրավիճակի ու տեղեկացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածության դիտավորյալ սրման մասին։ Նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու հումանիտար փոխգործակցությանը։

Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, քանի որ դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթի են, ինչի մասին են վկայում են նաև Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։

«Աշխատանքը տարվում է, և կցանկանայի տեղեկացնել, թե ներկա պահին այն որ փուլում է»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Պայմանագիրը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության միանալու մասին, ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Ռուսաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Սոչի է մեկնել օգոստոսի 8-ին: Ավելի վաղ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

Օգոստոսի 9-ին նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է, որ օգոստոսի 10-ին կկայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում, որի հնարավորության մասին ավելի վաղ խոսվում էր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրան ներկա չեն լինի:

Մինչև այդ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վերջինս բացման խոսքում նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունը «բավականին ձգձգվել է և խնդիրը լուծում է պահանջում»:

Հանդիպման օրակարգում նաև տարածաշրջանային մի շարք հարցեր էին:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, թե իր երկրի ու Ադրբեջանի հարաբերությունները մեծ թափով զարգանում են, մասնավորապես՝ տնտեսական, հումանիտար կապերը, ակտիվ գործակցություն կա նաև մի քանի այլ ոլորտում։

Photo from Russian President's Official Website
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---