ՌԴ ԱԳ նախարարը՝ նախագահների հանդիպման ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին![]() 10 օգոստոսի 2014 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը չի խոչընդոտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, երեք նախագահի հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանը մտնում է Մաքսային միություն որպես Հայաստան. Լեռնային Ղարաբաղը որևէ կապ չունի անդամակցման հետ, ինչի մասին ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել է»,- նշել է Լավրովը։ Նրա խոսքով, չնայած ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն առնչվող ամենաբարդ հարցերը դեռևս չեն լուծվել, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են այդ ուղղությամբ աշխատելու իրենց պատրաստակամությունը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Օգոստոսի 7-ին ՌԴ ու Բելառուսի նախագահները հեռախոսազրույցում հաստատել էին, որ Հայաստանի անդամակցումը չպետք է վնասի ՄՄ շահերին: Նույն օրը Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Այժմ այն պետք է ներկայացվի Վլադիմիր Պուտինին: Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները: Ռուսաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը: Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: Մինչև այդ՝ հուլիսի 5-ին, վարչապետը տեղեկացրել էր , որ ԵՏՄ-ին անդամակցելու համար իր բոլոր պարտավորությունները Երևանն ամբողջապես կատարել է: Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը: ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |