Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել. Կրակողը հայ է (թարմացված)

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել. Կրակողը հայ է (թարմացված)

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել: Ինչպես պարզվել է, կրակողը հայ ներգաղթյալ է` 43-ամյա Արթուր Միրզոյանը, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել, գրում է MK.ru-ն:

«Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր ադմինիստրատիվ շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Միրզոյանը չի մեկնաբանել արարքի դրդապատճառները: Սակայն ոստիկանների խոսքով` կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ պատճառը հայերի և թուրքերի դարավոր թշնամանքն է, որը հատկապես սրվել է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության պատճառով:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---