Կալիֆորնիայի երկրաշարժից տուժածների թվում հայեր կան. Նրանց ինքնությունն ու թիվը ճշտվում է

Կալիֆորնիայի երկրաշարժից տուժածների թվում հայեր կան. Նրանց ինքնությունն ու թիվը ճշտվում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թիվը ճշտվում է:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին` ժամը 03.20-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա): Օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակն 207-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թիվը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր: Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ ՀՀ ԱԻՆ-ը պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ:

Սան Ֆրանիցիսկոյի ծոցի շրջակայքում վերջին 25 տարվա ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Նապա քաղաքի մուտակայքում օգոստոսի 24-ին վաղ առավոտյան: Երկրաշարժի էպիկենտրոնում մոտ 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրանէներգիայի, ևս 600 տներում ջուր չկա: Կյանքի համար վտանգավոր ճանաչված շենքերի թվում է Նապայի ծերանոցն ու դատարանի շենքը: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: Աղետների մոդելավորմամբ զբաղվող CoreLogic ընկերության գնահատմամբ` Կալիֆոռնիայում տեղի ունեցած աղետի վնասը հաշվվում է 500 մլն- ից մլրդ դոլար:

Photo: Foxnews
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---