Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է հայտարարել 94 երկրի հետ. Մնացած երկրների քաղաքացիները կվճարեն 50$

Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է հայտարարել 94 երկրի հետ. Մնացած երկրների քաղաքացիները կվճարեն 50$

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հրատարակել է 94 երկրից բաղկացած ցանկը, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի կաչճաժամկետ այցելել Վրաստան (90 օր 180 օրվա ընթացքում): Դրանց շարքում են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը և այլն, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

ԵՄ անդամ-երկրների քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել անձը հաստատող, ինչպես նաև՝ ճանապարհորդական փաստաթղթերի հիման վրա:

Նույն օրենքները տարածվում են նաև այն երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմի մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, որոնցում նշված չէ Վրաստանում մնալու կոնկրետ ժամկետ (Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ղրղզստան):

Վրաստանի վիզաները կարող են լինել կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ վիզան տրամադրվում է նվազագույնը 30 օրով: Կարճաժամկետ բազմանգամյա վիզան կարող է տրվել մինչև 5 տարի ժամկետով: Սակայն Վրաստանում արտասահմանցին պետք է գտնվի ոչ ավելի, քան 180 օրվա ընթացքում 90 օր:

Միևնույն ժամանակ, 2014-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանի վիզան կարժենա 50 ԱՄՆ դոլար: Մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը տարբեր վիզաների համար տարբեր գներ են սահմանված: Սակայն երբ օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, բաժանում չի լինի ոչըստ երկրների, ոչ էլ ըստ վիզաների տեսակների:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014-ի սեպտեմբերից Վրաստանը մասնակի վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հետ: Դա վերաբերելու է անձանց, որոնք Վրաստան են մեկնելու երկար ժամանակով` բիզնեսի կամ ուսման նպատակով: Ինչպես հայտարարել են Երևանում Վրաստանի դեսպանատանը, գործող վիզային ռեժիմը կպահպանվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք Վրաստան են մեկնելու կարճատև ժամանակով` զբոսաշրջության նպատակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---