Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Խտրականության, օտարատյացության և ցեղապաշտության դեմ օրենքի քննարկումը մոտ մեկ տարի է Հունաստանի խորհրդարանի օրակարգում է: Հրապարակային քննարկումներից և լսումներից հետո որոշում էր կայացվել այս շաբթվա սկզբին քննարման և քվեարկության դնել օրենքը` մտցնելով խորհրդարանի ամառային նստաշրջանի օրակարգ: Այդուհանդերձ, արդարադատության նախարար Խարալամպոս Աթանասիուի որոշմամբ, օրակարգը երկուշաբթի` օգոստոս 25-ին, հերթական անգամ հետաձգվել է, գրում է Asbarez-ը:

Օրինագծի հետ կապված առկա են որոշ տարաձայնություններ, որոնք հիմնականում վերաբերում են խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը, և մի շարք պատգամավորներ հակառակվել են օրինագծի ընդունմանը:

Իրարամերժ կարծիքների տեղիք տված խնդրահարույց օրինագծով պահանջվում է անդրադառնալ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված` Թուրքիայում իրականացված հայերի և հույների ցեղասպանոությանը:

Ավելի վաղ Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Ռասիզմի դեմ» օրինագծում ավելացվել է պոնտոսի հույների, հայերի ու Փոքր Ասիայում իրականացված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդված: Օրինագիծը պետք է քվեարկության դրվեր Հունաստանի խորհրդարանի օգոստոսի 26-27-ի նիստում:

«Ցեղասպանությունների հերքումը պետք է դիտարկել որպես քրեական հանցագործություն, ինչպես օրինակ Հրեական ողջակիզման հերքման պարագայում»,- պնդում են բանաձևի ջատագովները:

Նախորդ ամիսների խորհրդարանում տեղի ունեցած լսումներին և քննարկումներին մասնակցել է նաև ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը` պահանջելով հստակցենել Հայոց ցեղասպանության մերժման պարագայում քրեական հանցագործության դրույթների կիրառումը և ներկայացնելով հայության դիրքորոշումը: Հայ Դատի հանձնախումբը շարունակում է ջանքերը` շեշտելով, թե ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ դրա մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումը որքան ճիշտ քայլ կլինի Հունաստանի և դրա կառավարության կողմից:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով»,- ասել է Աթանասիուն, գրում է թուրքական Hyurriet պարբերականը: Եվրոպական երկրներից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքներ գործում են Շվեյցարիայում և Սլովակիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---