Ուորլիք. Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ժամանել են Ուելս, ընդհանուր արժեքների ցուցանիշ է![]() 4 սեպտեմբերի 2014 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 4-ին Ուելսում բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի առանցքային թեմաներից է իրավիճակն Ուկրաինայում: Ակնկալվում է նաև, որ գագաթնաժողովը հավանություն կտա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ստեղծմանը: Բացի այդ, կքննարկվեն գործընկեր երկրների հետ հետագա գործակցության ծրագրերը: Ֆինլանդիան ու Շվեդիան նպատակ ունեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ մասնակցելու է Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում: Սերժ Սարգսյանը նաև ելույթ կունենա: Ինչպես գրել է Twitter –ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և դա մեր ընդհանուր արժեքների ու նպատակների ակնհայտ ցուցանիշ է»: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, որ չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունն Ուելսում: Սակայն այս տեղեկությունը չհաստատեց ոչ Երևանը, ոչ Բաքուն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |