Ուսումնասիրություն. Հայաստանի երեխաներն աշխարհում ամենաերջանիկներից են

Ուսումնասիրություն. Հայաստանի երեխաներն աշխարհում ամենաերջանիկներից են

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի երեխաներն աշխարհում ամենաերջանիկն են, ասում են բրիտանական «Երեխաների հասարակություն» (The Children's Society) բարեգործական կազմակերպության վերջին ուսումնասիրության արդյունքները: Մակեդոնիային հաջորդում են Նիդերլանդները, Հայաստանը, Գրենլանդիան և Իսլանդիան: Ռուսաստանի երեխաները 19-րդն են, մինչդեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Իտալիան և Լեհաստանը եզրափակում են ցուցակը. այսպիսով այս երկրների երեխաները համեմատաբար ամենատխուրն են:

«Լավ մանկության զեկույց 2014»-ը հիմնված է 39 երկրի մոտ 50 հազար երեխայի հարցման վրա և անցկացվել է Յորքի համալսարանի հետ համատեղ, գրում է «Սիվիլնեթ»-ը: Ըստ փաստաթղթի, ուսումնասիրությունը դարձել է երեխաների բարեկեցության վերաբերյալ ամենալայնածավալ համաշխարհային ծրագրերից մեկը: Երեխաներին խնդրել են գնահատել իրենց բարեկեցությունը՝ հիմնվելով ընտանիքի, փողի և ունեցվածքի, ապագայի, առողջության, ընկերների, արտաքին տեսքի և դպրոցի վրա:

Զեկույցն ապացուցում է, որ երեխաների երջանկությունը տարբեր է՝ կախված տարիքի: Այսպիսով, 10-13 տարեկանների 13%-ն իրենց դժբախտ են զգում արտաքին տեսքի պատճառով, սակայն աղջիկների մոտ դա ավելի վառ է արտահայտված, քան տղաների: Սովորաբար ակտիվ երեխաները և նրանք, ովքեր օգտվում են համակարգիչներից և համացանցից, առավել բարեկեցիկ են ապրում, քան նրանք, ովքեր պասիվ են և զրկված են տեխնոլոգիաներից: Իրենց ավելի աղքատ զգացող երեխաները երկու անգամ ավելի շատ են ասում, որ դժբախտ են, և երեք անգամ ավելի շատ՝ որ բավարարված չեն կյանքից: Տղաները, որպես կանոն, աղջիկներից երջանիկ են:

Ծնողների գործնական ներգրավվածությունը դրական է ազդում երեխաների բարեկեցության վրա: Զեկույցը բացահայում է, որ զգացմունքային աջակցությունը, ֆիզիկական խնամքը, կրթական աջակցությունը և վերահսկողությունն անմիջականորեն կապված են երեխաների երջանկության և բավարարվածության ընկալման հետ:

Իմիջիայլոց, դեռ նախորդ տարի՝ 2013-ին, UNICEF-ն ուսումնասիրել էր, թե ինչպես է ֆինանսական ապահովվածությունն ազդում երեխաների երջանկության վրա: Սոցհարցմանը մասնակցել էին ԱՄՆ ու ԵՄ-ի երկրների երեխաները, միևնույն ժամանակ հաշվի էին առնվել ոչ միայն UNICEF-ի ֆոնդի ցուցանիշները, այլև մինչև 15 տարեկանների կարծիքը:

Արդյունքները ցույց էին տվել, որ չնայած ընտանիքի ֆինանսական ապահովվածությունն ու երեխայի երջանկությունը փոխկապակցված են, դրանք միմյանցից կախված չեն: Հարցման արդյունքում պարզվել էր, որ ամենաերջանիկ երեխաներն ապրում են Նիդերլանդներում:

Նրանցից մի փոքր ավելի քիչ երջանիկ են Իսլանդիայի, Իսպանիայի ու Հունաստանի երեխաները: Իսկ ահա Մեծ Բրիտանիան հայտնվել էր ցուցակի վերջում, գրում է Deti.mail.ru-ն:

Հոլանդացնի երեխաների երջանկության գաղտնիքը, առաջին հերթին նորմալ կլիման է: Երկրորդը՝ ոչ պակաս դեր է խաղում մայրերի մոտ դեպրեսիայի ցածր մակարդակը, ինչը երեխաների մոտ ապահովում է բոլոր հարցերում ազատ կողմնորոշվելու իրավունքը՝ սկսած հայացքներից ու հավատքից, վերջացրած սեռական կողմնորոշվածությունից: Հոլանդացի մայրերի մեծամասնությունը նաև փորձում է կրճատել աշխատանքային օրերը մինչև շաբաթական 4 օր՝ երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:

Որպես երրորդ կետ նշված է երեխաների ուսումը, որտեղ բացակայում են սթրեսներն ու տնային հանձնարարությունները, իսկ նրանց սննդակարգն աշխարհում ամենաառողջն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---