ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում անտեսվում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը![]() 6 սեպտեմբերի 2014 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում, միջազգայն իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների հիման վրա, ասվում է Ուելսում աշխատանքն ավարտած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Փաստաթղթում ասվում է, որ սառեցված հակամարտությունները առանձնակի մտահոգություն են առաջացնում, խաթարելով տարածաշրջանի բնակիչների հնարավորությունները՝ բացահայտել սեփական ներուժը որպես եվրաատլանտյան ընկերակցության անդամ: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական և ամուր քաղաքական կամքով ձեռնամուխ լինել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին բանակացությունների հաստատված շրջանակներում»,-ասվում է փաստաթղթում: Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի օկուպացիան ու ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա օրինական մտավախություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների մոտ: Ասվում է, որ դա «խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն խաթարում է միջազգային իրավունքն ու մարտահրավեր է եվրաատլանտյան անվտանգությանը»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում ոչ մի խոսք չկա ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հրաժարվել ինքնահռչակ Ղրիմի բռնակցումից, որը մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու: Ռուսաստանը պետք է հրաժարվի Ուկրաինայի աևելքում անջատողականներին սատարելուց և ձեռնպահ մնա հետագա ագրեսիվ քայլեից Ուկրաինայի դեմ: Ռուսաստանի զինվորականների ցանկացած միակողմանի ռազմական կամ դիտորդական գործողություն Ուկրաինայում, ցանկացած քողի տակ, դաշնակիցները գնահատում են որպես միջազգային իրավունքի աղաղակող խախտում»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես ասվում է հռչակագրում, դաշնակիցները սատարում են գործընկերների «արտաքին քաղաքականության ոլորտում և անվտանգության քաղաքականության մեջ ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքին, ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանությանը սատարելու գործին»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |