Թուրքական համալսարանը հակահայ պաստառի մրցույթ է հայտարարել. Արդյունքները կամփոփվեն Դինքի սպանության օրը30 սեպտեմբերի 2014 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Անկարայի Գեզի համալսարանն Ադրբեջանի դեսպանության հետ համատեղ պաստառի մրցույթ է հայտարարել «Բոլորը քնած են. հայերի հալածանքներն Անատոլիայից մինչև Կովկաս» թեմայով: Ըստ Asbarez-ի, մրցույթի հաղթողները կհայտարարվեն հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Փաստեր են ի հայտ գալիս, որ Դինքի սպանությանը մեղսակից են «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամները: Դինքի սպանությունից հետո նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հեռացավ Թուրքիայից, վախենալով հաշվեհարդարից: Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքին: Մրցույթի նկարագրության մեջ ասվում է, որ թուրքերի իշխանության տակ հայերը խաղաղ են ապրել ու բարգավաճել, սակայն դադարել են լոյալ ազգ լինել և ապստամբել են արևմտյան տերությունների սադրանքների հետևանքով: Ասվում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները «ցեղասպանության» են ենթարկվել հայերի կողմից: Կազմակերպիչները խորհուրդ են տալիս պատկերել «դաշնակցական ավազակախմբերի կողմից» թուրքերի սպանություններն ու բռնաբարությունները, տառապանքները, ուշադրություն դարձնելով նաև «Ղարաբաղի օկուպացիային» և այլ ադրբեջանա-թուրքական քարոզչական շտամպեր: Գլխավոր մրցանակը կլինի հաղթողների աշխատանքների ցուցադրությունը Բաքվում: «Ժյուրիում» են Թուրքիայի, Ադրբեջանի և Միջին Ասիայի թրքալեզու երկրների գեղարվեստի ակադեմիաների ներկայացուցիչները: Հատկանշական է, որ մրցույթի կազմակերպիչը պետական ուսումնական հաստատություն է: Գեզի համալսարանը հիմնադրվել է 1926 թվականին Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ որպես ուսուցիչների պատրաստման ինստիտուտ, վերածվել է համալսարանի Անկարայի էկոնոմիկայի ու առևտրի ակադեմիայի և ևս մի քանի ուսումնական հաստատությունների հետ միավորվելուց հետո: Համալսարանում սովորում է մոտ 50 000 ուսանող, այդ թվում 1 500 ուսանող Միջին Ասիայի թրքալեզու երկրներից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |