ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը. Խոսնակն այն պատմական է անվանել![]() 1 հոկտեմբերի 2014 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Սենատորները միաձայն են ընդունել որոշումը՝ կողմ է քվեարկել 140 պատգամավոր, որոնք մասնակցում էին նիստին: «Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն է,-հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին աջակցության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտարարեց Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում, որ Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին: «Փաստաթղթի վավերացումը զուգահեռ է ընթանում, սակայն չի ստացվում անել նույն օրը»,-ասել է Սիսոևան՝ հավելելով, որ Ղազախստանը կվավերացնի այն հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: «Սակայն, ընդհանուր առմամբ մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ երեք երկրներն ավարտել են վավերացումը և պատրաստ են, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից»,-ասել է նա: Անդրադառնալով ԵՏՄ ընդլայնման հեռանկարներին՝ Սիսոևան ասել է, որ Ղրղզստանում կյանքի է կոչվում ճանապարհային քարտեզը, իսկ Հայաստանն արդեն ավարտել է գործընթացը: «Պատրաստ է միացման մասին պայմանագիր, և եթե ամեն ինչ տեղի ունենա և ոչ մի բան չխափանվի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում, մենք ենթադրում ենք, որ պայմանագիրը կստորագրվի, ինչը կնշանակի, որ Հայաստանն արդեն 2015-ի հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ անդամ»,-հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ռուսաստանի Պետդուման վավերացրեց ԵՏՄ մասին պայմանագիրը սեպտեմբերի 26-ին: Սեպտեմբերի սկզբին ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները: Չի բացառվում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում: ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |