Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 7 հոկտեմբերի 2014 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստում պաշտոնական հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, որում նշվում է, թե անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա: «2015-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922 թվականներին մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից (ներկայիս Թուրքիա) և աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ ցեղասպանության տեսանելի հետևանքն է: Անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի և անարդարության ճանաչումը շարունակում է մնալ արդիական։ Մենք հարգում ենք հայ, ինչպես նաև շուրջ 600.000 արամեացի, ասորի և հույն քրիստոնյաների, ներառյալ կաթոլիկների ու բողոքականների, հիշատակը, ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների և քույրերի հետ միասին։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու և պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ եկեղեցու կողմից»,- նշվում է հայտարարության մեջ։ Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է. «Նրա հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: 2005-ին Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը և անհրաժեշտ համարում այն ամեն անգամ հիշեցնել»։ Հոկտեմբերի 1-ից 2-ը Մագդեբուրգ քաղաքում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին և համայնքներին քաջալերում և կոչ է անում աղոթքով և հիշատակի միջոցառումներով ոգեկոչել այն։ Ժողովն անդրադարձել է նաև Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012-ի առաջարկին՝ տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ հայ-առաքելական, ասորի-ուղղափառ և հույն-ուղղափառ եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով և որպես միասնական ժամ առաջարկվել է 2015-ի ապրիլի 24-ին ժամը 17.00-ն: Մայիսի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստը: Որոշվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու իմաստն է, և հենց դրա համար էլ ընտրվել է այս ծաղիկը: Խորհրդանիշի վրա գրաֆիկայի միջոցով պատկերված են Ծիծեռնակաբերդի 12 սյուները վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով: Սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը ներկան ու ապագան են արտահայտում, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |