Կարծիք. Իսրայելը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, դա կարող է հայերի ցեղասպանության հանգեցնել27 հոկտեմբերի 2014 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հակահայկական տրամադրությունների աճն Ադրբեջանում, ինչպես նաև երկրի ռազմական աճող ներուժը, մտավախություն կա, որ եթե Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսվի, հայկական բնակչությունը կարող է ցեղասպանության ենթարկվել: Այդ մասին գրում է հրեա պրոֆեսոր Յաիր Աուրոնը Haaretz-ում հրապարակված «Իսրայելը չպետք է զենք վաճառի ադրբեջանցիներին» հոդվածում: Ինչպես ավում է հրապարակման մեջ, չնայած դրան, անցած ամիս Իսրայելի ՊՆ ղեկավար Մոշե Յաալոնը մեկնեց Բաքու, որտեղ հանդիպեց հանրապետության ղեկավարության, այդ թվում նաև նախագահի հետ: Հայերի համար հակամարտությունն ադրբեջանցիների հետ գոյատևման պայքար է, պայքար հանուն կյանքի Լեռնային Ղարաբաղում: Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ադրբեջանցիների հնարավոր հարձակումն այն օրերի ցավոտ հիշեցումը կարող է դառնալ: «Բայց, գուցե դեռ ուշ չէ լարվածության աճը կանխել: Միջազգային պարտավորություններից բացի, Իսրայելի համար այս հարցում նաև բարոյական պարտավորություններ կան: Եթե պարզվի, որ ադրբեջանցիները ռազմական ու մարդկության դեմ հանցագործություններ են կատարել իսրայելյան զենքով, դա շատ մեծ հարված կլինի Իսրայելին: Պատերազմից 20 տարի անց ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության կոչերն ապարդյուն են մնում…Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները փորձում են ստիպել հայերին պատասխանել հրադադարի ռեժիմի խախտումներին, որպեսզի Ադրբեջանը Ղարաբաղը գրավելու պաշտոնական պատրվակ ունենա: Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց առաջնագիծ ու հայտարարեց զինվորներին. «Մենք ունենք արտաքին աղբյուրներից ձեռք բերած զենք: Այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,-գրում է հեղինակը: Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: Ըստ արտերկրի մամուլի հրապարակումների, վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից մեկը, եթե ոչ հիմնականը: Ռուսաստանի հետ հավասար Իսրայելը անտեսում է հակամարտող գոտիներին զենք վաճառելու էմբարգոն: ԶԼՄ-ները դեռ 2012-ին հայտնեցին, որ Իսրայելը պայմանագիր է կնաքել Ադրբեջանին մոտ 1,6 մլրդ դոլարի զենք առաքելու շուրջ: Ղարաբաղում ոչնչացվել է իսրայելական առնվազն երկու անօդաչու սարք, վերջինը՝ օգոստոսին: Սակայն սա առաջին անգամը չէ, որ Իսրայելը զենք է վաճառում ցեղասպանություն գործող կողմին: Դա հավասարազոր է Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստական Գերմանիային զենք վաճառելուն: Ինչպես գրում է պրոֆեսորը, Իսրայելը պետք է ձեռնպահ մնա նման քայլերից նաև այն պատճառով, որ հրեա ժողովուրդը Հոլոքոսթ է վերապրել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում, որը շատ երկրներ դեռ չեն ճանաչել, կարող է ողբերգական հանցագործություն տեղի ունենալ ու հումանիտար աղետ: «Օգոստոսին ես ու իրավաբան Էյթայ Մակը հարցում ներկայացրեցինք ՊՆ և պահանջեցինք չեղյալ համարել կամ հետաձգել զենքի վաճառքն Ադրբեջանին, գոնե մինչև լարվածության նվազումը: Սակայն մենք պատասխան ստացանք, որը դժվար թե վկայի այդ հարցում հնարավոր փոփոխությունների մասին»,-եզրակացնում է Յաիր Օրոնը: Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Ինչպես տեղեկացնում է France-Presse-ը, հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |