Գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակ. Հայաստանը 103-րդ տեղում է

Գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակ. Հայաստանը 103-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2014 թվականի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը, ըստ որի Հայաստանը 142 երկրի թվում զբաղեցնում է 103-րդ տեղը: Միևնույն ժամանակ Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ,Թուրքիան` 125-րդ, Իրանը` 137-րդ:ԱՄՆ-ը ցանկում 20-րդ տեղում է, Ռուսաստանը` 75-րդ:

Կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշով Հայաստանը 82-րդն է, կրթական մակարդակով՝ 31-րդը, առողջական պայմաններով՝ 142-րդը, իսկ քաղաքական ներգրավվածության առումով՝ 123-րդը:

Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակը ցույց է տալիս գենդերային անհավասարության մասշտաբներն ու ժամանակի ընթացքում դրա առաջընթացի տեմպերը: Թեև ոչ մի չափորոշիչ չի կարող ամբողջովին բնութագրել իրավիճակը, տվյալ զեկույցում ներկայացված ինդեքսը ձգտում է չափել գենդերային խտրականության կարևոր ասպեկտներից մեկը` տղամարդկանց և կանանց իրավունքներ իրացման աստիճանների հարաբերակցությունը չորս հիմնական ոլորտներում` առողջապահական, կրթական, տնտեսական և քաղաքական:

Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից գենդերային հավասարության մակարդակով. առաջատար դիրքը զբաղեցնում է Իսլանդիան:

Գենդերային հավասարության ամենամյա ինդեքսը կազմող Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ զգալի բարելավվել են ցուցանիշները Ֆիլիպիններում և Ռուանդայում. երկու երկրներն էլ մտել են վարկանշային ցանկի երկրների առաջին տասնյակ:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն, ռուանդացի կանայք ստացել են առողջապահությանը և կրթությանը մեծ հասանելիություն, ինչպես նաև սկսել են զբաղեցնել նախարարական պաշտոններ:

Գենդերային անհավասարության բարձր մակարդակը շարունակում է պահպանվել Չադում, Պակիստանում և Եմենում, որտեղ իրավիճակը չի փոխվել անցած տարվանից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---