Ադրբեջանցիները փորձել են խանգարել հայկական տաղավարի աշխատանքին World Travel Market ցուցահանդեսում![]() 7 նոյեմբերի 2014 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Լոնդոնում անցնում էր միջազգային զբոսաշրջային World Travel Market ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Արցախի պատվիրակությունը՝ ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը բրիտանական շուկայում: Նյութեր բաժանելուց բացի, պատվիրակության անդամներն այցելուներին հրավիրել են գինիների, ուտեստների համտեսի, ինչը մեծաթիվ այցելուների է հետաքրքրել: Ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական կողմը դիմել է արդեն ավանդական դարձած սադրանքների: Մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջանական դրոշները ուսերին գցած շրջապատել են Արցախի տաղավարը և փորձել են խանգարել պատվիրակության աշխատանքին՝ փակելով մուտքը: «Ցուցարարների» թվում էին Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Հայաստանի և ԼՂՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ սադրանքը կասեցվեց, անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս բերեցին կարգը խախտող երիտասարդներին: Ինչպես նշել է ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, որը գլխավորում էր պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում, ադրբեջանցիների այդ լկտի պահվածքը զբոսաշրջային ցուցահանդեսներում կապված է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևի ձախողման հետ: Խոսքը «Գրավյալ տարածքներում զբոսաշրջության քարոզչության կասեցման մասին» բանաձևին է վերաբերում, որն Ադրբեջանը նախաձեռնեց ընթացիկ տարվա հոկտեմբերին: Վերոնշյալ կազմակերպության խորհրդի նիստում Ադրբեջանի առաջարկին կողմ չքվեարկեց ոչ մի երկիր: «Ադրբեջանական կողմի ակցիաները մեկ նպատակ ունեն՝ ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը խոշոր միջազգային ցուցահանդեսներին, սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն են»,-ասել է Շահվերդյանը, հայտնում է Armenia Today-ը: Հայաստանն ու Արցախը մասնակցել են նոյեմբերի 3-6 Լոնդոնում կայացած World Travel Market ցուցահանդեսին: Հյուրերը ծանոթացել են Հայաստանի ու Արցախի քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նյութերին անգլերեն լեզվով: Նման ցուցահանդեսներին մասնակցելու հիմնական նպատակը եվրոպական շուկայում ճամփորդությունների խթանումն է դեպի ՀՀ ու ԼՂՀ: World Travel Market առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980-ին: Ցուցահանդեսի կարգախոսն է՝ «WTM-ը նշանակում է բիզնես»: Ըստ մասնակիցների, WTM իդեալական հարթակ է նոր զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու և առաջ տանելու համար: Ցուցահանդեսի գործարար մասը ներառում է համաժողով, ուղևորությունների տեխնոլոգիաներ, կլոր սեղան ճամփորդների համար բջջային հավելվածների հարցերի շուրջ: Ցուցահանդեսի լսարանը զբոսաշրջային ոլորտի մասնագետներն են, ինչպես նաև ավիափոխադրողները, հյուրանոցների, սպորտային ու SPA-կենտրոնների աշխատակիցները, ծովային ուղևորությունների կազմակերպիչները, ինչպես նաև պետական կառույցների, ազգային արգելոցների ներկայացուցիչներ, ներդրողներ, անձնակազմի ընտրության և ուսուցման պատասխանատուներ, մասնագիտական միավորումներ: 2013-ին ցուցահանդեսը ռեկորդային թվով մասնակիցներ ու այցելուներ ունեցավ՝ մոտ 5 հազար մասնակից և 50 հազար հյուր: 2012-ին World Travel Market-ն ընդունեց գրեթե 5 հազար մասնակցի 184 երկրից, այցելուների թիվը մոտ 28 հազար էր: Photo: Haqqin.az Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |